24.11.2024
Ինչո՞ւ է Ադրբեջանը բարձրացնում աղմուկ Հայաստանի ռազմական մատակարարումների մասով
prev Նախորդ նորություն

Պուտինին հանդիպելուց խուսափելով Հայաստանի անվտանգային հարցերը չեն լուծվում

Պուտինին հանդիպելուց խուսափելը և ՀԱՊԿ նիստերին ու այդ կառույցի շրջանակներում որևէ միջոցառման մասնակցելուց հրաժարվելով Հայաստանի անվտանգային հարցերը չեն լուծվում ու սպառնալիքները չեն նավազում, եթե ոչ հակառակը։ Այս մասին գրում է "Արդար Հայաստան" կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը:

"Հայաստանն այս պահվածքից ավելի չի ուժեղանում, և մեր դիրքերն ու միջազգային հեղինակությունը չեն մեծանում ու ամրապնդվում։

Այո՛, պետք է ընդունել, որ ՀԱՊԿ-ի հետ խնդիր կա, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա ու ճգնաժամային են։

Այլ հարց է, թե որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրեցին այս իրավիճակին։
Ակնհայտ է նաև, որ ՀԱՊԿ-ն՝ որպես կառույց, առնվազն Հայաստանի մասով ապացուցեցին անկենսունակությունն ու անպիտանիությունը։

Բայց չի՛ կարելի նեղացած հարևանի պես ճանապարհը փոխել ու խուսափել դեմ առ դեմ հանդիպելուց ու եղած խնդիրները բարձրաձայնելուց՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ․․․

Ցանկանու՞մ եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, սառեցնել կամ դադարեցնել Հայաստանի անդամակցությունը, երազու՞մ եք վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, նպատակադրվա՞ծ եք առավել մեծ ինտեգրացիոն գործընթացների մեջ ներքաշվել Արևմուտքի հետ, շա՛տ լավ, տղամարդավարի գնացեք նստեք դեմները, ասեք Ձեր մտացածն իրենց մասին, դուրս եկեք։

Հակառակ դեպքում, կիսահղի վիճակում ապրելն ու կառավարելը ոչ միայն չի չեզոքացնում սպառնալիքները, այլև ճիշտ հակառակը՝ Դուք Ձեր այսպիսի պահվածքով մեծացնում եք այս անգամ Հայաստանի գլխին անխուսափելի ԲԱՄՓԵԼՈՒ հավանականությունը, որի փլատակների տակից միայն Դուք կպլստաք՝ Հայաստանից ժամանակին հեռանալու արդյունքում․․․",- գրել է Նորիկյանը: