25.11.2024
Մանիպույատիվ թվաբանություն Արցախի բյուջեի «աննախադեպության» մասով. «Փաստ»
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է Ադրբեջանը բարձրացնում աղմուկ Հայաստանի ռազմական մատակարարումների մասով

Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել:


Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


"Զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների շրջանակներում, մեծ ուշադրություն է կենտրոնացնում ՆԱՏՕ-ի կազմում գործող թուրքական բանակի մոդելին և գնում այդ ուղղությամբ:


Վերջին տարիներին անընդհատ մեծացվող հատուկ նշանակության ստորաբաժանումներից բացի «Կոմանդո» տիպի զորատեսակն է զարգացնում, որն ամբողջովին վերցված է թուրքական զինուժից:


Մեծ թվով զորամասեր վերակազմավորվել են և բավականին մեծ շեշտ է դրվում զորքերի նոր մարտավարական փոփոխությունների, անհատական պաշտպանական միջոցների և նոր տեխնոլոգիաների զարգացմանը:


Թուրքական բանակի հետ ներդաշնակ գործելուն զուգահեռ, մեծ ուշադրություն է հատկացվում զորքերի կառավարման հարցին, հատկապես, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո դրանք համատեղ են իրականացվում:


Ադրբեջանի նախաձեռնած աղմուկը Հայաստանի ռազմական մատակարարումների մասով բացի խոչընդոտներ ստեղծելուց, նպատակ ունի քողարկել Ադրբեջանի ակտիվ վերազինումները և այս պայմաններում նույնիսկ կարևոր էլ չէ, թե ի՞նչ է գնվել կամ ի՞նչ ծավալով:


Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է, որը շարունակում է իր ապակառուցողական քաղաքական կուրսը", - գրել է Աբրահամյանը: