12.10.2024
Բնակչության խմբեր, որոնց ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը
prev Նախորդ նորություն

Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը ՀՀ-ին զրկում է Արցախում կատարված դեպքերի քննությունից

Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և, ըստ այդմ, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելը ՀՀ-ին զրկում է Արցախի տարածքում կատարված դեպքերի քննության իրավազորությունից: Այս մասին գրում է փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևը:

"Ներկայումս Արցախում կատարված հանցանքների քննությունը փոխանցվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, ինչը քրեադատավարական խնդիր է, քանի որ այս դեպքում դատարանը քննում է իրեն ոչ ընդդատյա գործ, ինչը վերջինիս վերածում է օրենքի հիման վրա չստեղծված դատարան և արժեզրկում է գործի քննությունը:

Այս հարցերի շուրջ նախապատրստում եմ ուղիղ եթեր, հետաքրքրված անձանց հրավիրում եմ բաց քննարկման: Օրվա և ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ",- գրել է փաստաբանը:


 


 

Հանրային պաշտպաններն արտաժամյա աշխատանքի համար կստանան հավելավճար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ