23.11.2024
Թրամփը քաղաքական թիմ է հավաքում
prev Նախորդ նորություն

Օբաման հանել է Սիրիայում ԱՄՆ–ի դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները. փորձագետներ

ԱՄՆ–ի որոշումը հանել ֆորմալ սահմանափակումները Սիրիայում Վաշինգտոնի դաշնակիցներին ռազմական առաքումների հետ կապված ուղղված է հակամարտության երկարաձգմանը և չի տեղավորվում արաբական այդ երկրում հակամարտութայան կարգավորման ջանքերի ենթատեքստում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը։

Նա նշել է, որ հեռացող նախագահ Օբաման ցականում է փոխել իրավիճակը Սիրիայում, մասնավորապես Հալեպում։ Այժմ սիրիական բանակը հաջողությունների է հասնում, իսկ ահաբեկիչները փախուստի են դիմում, փոխանցում է РИА Новости–ին։ Ըստ նրա, Հալեպի ավելի քան 80% գտնում է սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ`կարելի է ասել, որ «չափավոր ընդդիմությունը», որին աջակցում է ԱՄՆ–ը, պարտություն է կրել։ Նա հավելել է, որ այդ որոշումն ապակառուցողական է և նպաստում է Սիրիայում հակամարտության երկարաձգմանը։

Քաղաքագետ Պատրիկ Հենինսգենը հայտարարել է, որ Վաշինտտոնը կդադարեն զենքերի առաքումները, եթե Պենտագոտնի նպատակը լիներ պատերազմի դադարեցումը։ RT–ի հետ զրույցում քաղաքագետը նշել է, որ ամերիկյան զենքերի թրաֆիկը ընկնում է ծայրահեղականների ու ահաբեկիչների ձեռքը։ Դա բոլորին հայտնի իրականություն է։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներին զենքի, զինամթերքի և ռազմատեխնիկայի մատակարարման սահմանափակումները:

Համապատասխան հուշագիրը, հասցեագրված ԱՄՆ պետքարտուղարին ու ՊՆ ղեկավարին, տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Գործողությունները, ներառյալ պաշտպանական բնույթի ապրանքների ու ծառայությունների տրամադրումը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին աջակցող օտարերկրյա ուժերին, ոչ կանոնավոր ջոկատներին, խմբերին կամ առանձին անձանց, կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերի համար»,-ասվում է փաստաթղթում։

«Միաժամանակ նախագահը չեղարկել է ռազմական հանդերձանքի» առաքման և ֆինանսավորման արգելքը, որը գործում էր Սիրիայի պարագայում «որպես ահաբեկչությանը սատարող երկիր»: Հատկանշական է, որ «ռազմական հանդերձանք» ըստ ԱՄՆ-ի նշանակում է ռազմական նշանակության ցանկացած արտադրություն: