23.11.2024
Փորձագետներ. Ուզբեկստանի նոր նախագահի առջև բարդ խնդիրներ են դրված
prev Նախորդ նորություն

Թրամփը քաղաքական թիմ է հավաքում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Ջեյմս Մետիսին պաշտոնապես առաջադրել է պաշտպանության նախարարի պաշտոնում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր երկրի ռազմական ռազմավարության համար ճիշտ մարդ է պետք, որը կգլխավորի պաշտպանության նախարարությունը: Այդ պատճառով այսօր ուրախ եմ հայտարարել այդ պաշտոնում գեներալ Ջեյմս Մետիսին առաջադրելու մտադրության մասին»,- Հյուսիսային Քարոլինայում ունեցած ելույթում հայտարարել է Փրամփը, որը հեռարձակել է Fox News հեռուստաալիքը:

Մետիսը 66 տարեկան է: Նրա ծառայության վերջին վայրն ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն է եղել, որը պատասխանատու է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի համար: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2010-2013 թվականներին:

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար ակնհայտ թեկնածուներն են Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ու Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին։ Այս մասին, Washington Post-ի փոխանցմամբ հայտնել է Դոնալդ Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սպայսերը։

Այս հարցով, հավելել է նա, շատ են շահարկումները։ «Մենք երբեք չենք հաստատել, թե ով է հանդիպում Դոնալդ Թրամփի հետ ու ինչ պաշտոնների համար՝ բացառությամբ ամենաակնհայտ թեկնածուների, ինչպիսիք են նահանգապետ Ռոմնին ու քաղաքապետ Ջուլիանին»,- հայտնել է Սփայսերը։