23.11.2024
Ռենցին հեռանում է. Իտալական հանրաքվեն կարող է հանգեցնել երրորդ Brexit-ի
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Ուզբեկստանի նոր նախագահի առջև բարդ խնդիրներ են դրված

Ուզբեկստանի նախագահ է ընտրվել Շավկաթ Միրզիյոևը, որը նախագահի պաշտոնակատարն էր: Այդ մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուզբեկստանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են դեկտեմբերի 4-ին: Նախկին նախագահ 78-ամյա Իսլամ Կարիմովը վախճանվեց սեպտեմբերի 2-ին:

Ըստ ԿԸՀ-ի, Միրզիյոևը հավաքել է ընտրողների քվեների 88,61 տոկոսը: Արդյունքների հրապարակումից հետո, ընտրված թեկնածուն ելույթ է ունեցել հանրահավաքում և շնորհակալություն հայտնել իր նախկին ընդդիմախոսներին:

ԿԸՀ անդամ Նիկոլայ Նիվիչևը հայտարարել է, որ քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

Միջին Ասիայի հարցերով փորձագետ ու քաղաքագետ Անդրեյ Գրոզինը հայտարարել է, որ Ուզբեկստանում լուրջ խնդիրներ կան տնտեսության հետ և այդ հարցը հուզում է քաղաքացիներին։ Նրա խոսքով, Միրզիյոևն այդ խնդիրների լուծումը դիտարկում է որպես առաջնահերթություն։

Ըստ նրա, բարեփոխումները տարբեր ոլորտներում կանցնեն անհապաղ ու դա կբարձացնի նրա հեղինակությունն երկրում, փոխանցում է mk.ru կայքը։
Ըստ բնրա, Ուզբեքստանը չի սկսի խուսանավումներն արևմտամետ կամ այլ ուղղությամբ`բազմավեկտոր ու անկանխատեսելի քաղաքականություն, ինչպես Կարիմովի օրոք այլևս չի լինելու։

Վերլուծաբան Դմիտրի Օռլովը հայտարարել է, որ Ուզբեկստանի նոր նախագահի առջև լուրջ խնդիրներ են դրված, փոխանցում է Sputnik Азербайджан–ը։ Նա չպետք է երևա ավելի թույլ, քան Կարիմովը։ Երկրորդ`նա պետք է արդյունավետ աշխատի, որ նրան չհամեմատան Կարիմովի հետ և չասեն, թե «Կարիմովի օրոք այդպիսի ամենաթողություն չկար»։

Քաղաքագետը նշել է, որ շարունակվելու են փորձերը Ուզբեկստանին ներգրավվել որևէ դաշինքներ, սակայն վերջին խոսքն այդ հարցում պատկանելու է Տաշքենդին։

Ուզբեկստանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բախտիար Էրգաշևը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները կանխորոշված են և դժվար թե դրանք փոփոխությունների ենթարկվեն։ Ըստ նրա, անվտանգության հարցում Ուզբեկստանն հայացքը ուղղելու է Մոսկվային, սակայն մնացած հարցերում պահպանելու է հավասար հեռավորությունը բոլոր կենտրոններից`Մոսկվայից, Պեկինից, Վաշինգտոնից, փոխանցում է ng.ru–ն։