5.09.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է արցախահայության աջակցության գործը կազմակերպած թիմակիցներին

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է արցախահայությանը հրատապ աջակցության կազմակերպման գործում ակտիվ մասնակցություն ունեցած թիմակիցների, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների և կամավորների հետ։  


Քննարկվել են մեծածավալ աջակցության կազմակերպման աշխատանքների ընթացքը, առաջացող խնդիրները, դրանց արագ շտկման ուղիները։


Գագիկ Ծառուկյանը լսել է տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքների հաշվետվությունները և տվել կոնկրետ հանձնարարականներ։


Ընդգծվել է մշտական հետադարձ կապի առկայության, արցախահայության հետ մշտական շփումների մեխանիզմների ապահովման, աջակցության թիրախային ու հասցեական տրամադրման անհրաժեշտությունը:


Գագիկ Ծառուկյանը կարևորել է նաև աշխատանքը և համագործակցությունն առանձին անհատների, սրտացավ խմբերի հետ, ովքեր գիշեր-ցերեկ փորձում են ռեսուրսներ հայթայթել ու օգնել մեր հայրենակիցներին։ Խնդրել է փոխանցել իր հիացմունքը և նաև պատրաստակամությունը աջակցելու նրանց՝ ավելի արդյունավետ աշխատելու համար։


«Արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են, և մենք պետք է անենք ամեն հնարավորը՝ նրանց հոգսը թեթևացնելու համար։ Առաջինը, որ պետք է արվի և արվում է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից՝ ջերմ մարդկային վերաբերմունքն է, երկրորդը՝ հրատապ աջակցությունը մարդկանց օրվա խնդիրները լուծելու համար։ Բայց առաջիկայում մեզ սպասում է ավելի երկարատև ու գրագետ մշակված աշխատանք, որը պահանջելու է պետության, խոշոր բիզնեսի, աշխարհասփյուռ հայության ու բոլոր՝ մտավոր ու այլ ռեսուրսներ ունեցող համակարգերի աշխատանքը», -հանդիպման ընթացքում նշել է Գագիկ Ծառուկյանը։

Մեկնարկում են Գրիգորի Խաչատուրովի գործով նախնական դատական լսումները
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը