26.11.2024
Ո՞ւմ են պետք ֆորումները, եթե միջազգային հանրությունը չի կարողանում կանխել ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում. Սմբատյան

Ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

"Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել",- գրել է Սմբատյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրեցին, որ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ դադարեցվել է հետապնդումը. պատճառված վնասի մի մասը հատուցվել է: