26.11.2024
Ըստ Զատուլինի՝ հայաստանյան ընդդիմության իշխանափոխության ծրագրերը տորպեդահարել է Մոսկվան
prev Նախորդ նորություն

Ո՞ւմ են պետք ֆորումները, եթե միջազգային հանրությունը չի կարողանում կանխել ցեղասպանությունը

Ո՞ւմ են պետք ֆորումները, երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։


«Դեկտեմբերի 12-ին ես մասնակցում էի ընդդեմ ցեղասպանության հանցագործության ֆորումին, երբ լուր ստացա շրջափակման մասին: 10 դժոխային ամիսներից հետո Արցախը ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանության։


Ո՞ւմ են պետք այս ֆորումները և երկար ելույթները, եթե միջազգային հանրությունը միշտ չի կարողանում կանխել ցեղասպանությունները»,- գրել է նա։