8.06.2025
Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում. ԱԳՆ-ն հաստատեց
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

Սույն թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։

Նիստին քննարկվել են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի հանձնմամբ և Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով երկրում ստեղծված սոցիալական ու քաղաքական վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին։

Իրականացվել է կատարված աշխատանքների վերլուծություն, բացթողումների և թերացումների վերհանում, որոնց հետ կապված տրվել են հասցեական հանձարարականներ։

Նախագահ Սարգսյանի կողմից տրվել են հանձնարարականներ նաև ներկուսակցական աշխատանքների կազմակերպման և իրագործման վերաբերյալ։

Քննարկվել են նաև Հայաստանում քաղբանտարկյալների, ինչպես նաև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում պահելուն ուղղված գործողությունները։


 

ԱՆ-ն հավաքագրում և գրանցում է բռնի տեղահանվածներին առաջնային օղակին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին