27.11.2024
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «3+3» ձևաչափով հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Իրանի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ. այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:


"1. Հայաստանը և Իրանը նոր սահմանային կամուրջ ստեղծելու վերաբերյալ քննարկում են անցկացրել։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության բացման ժամանակ հայտարարեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։

2. Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են զրոյացնել ճանապարհային տուրքերը:

3. Հայաստանն իրանական ընկերությունների հետ ստորագրեց «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը: Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (Իրանի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը",- ամփոփել է Պարսյանը՝ հրապարակելով նաև քարտեզ: