24.11.2024
Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը դժգոհել է Կարեն Կարապետյանից
prev Նախորդ նորություն

«Ոչ մի քայլ առաջ չառաջարկող» բյուջեն ընդունվեց ԱԺ կողմից

Ազգային ժողովն այսօր ընդունեց 2017 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագիծ: Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի օգտին քվեարկել է 83 պատգամավորը, 24-ը՝ դեմ, ևս մեկը ձեռնպահ է մնացել:

Նշենք, որ դեմ քվեարկածները ընդդիմության ներկայացուցիչներն են: Ինչպես նախապես և հայտարարել էին՝ բյուջեի նախագծին դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, «Օրինաց երկիր», ՀԱԿ խմբակցությունները, անկախ պատգամավորները:

Այդպես, Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ բյուջեի նախագիծը չի արտահայտում քաղաքացիների սպասումները, իսկ բացի այդ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կառավարությունը չի մասնակցում նախագծի քվեարկությանը: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ այս բյուջեն ոչ մի քայլ առաջ չի առաջարկում և չի կարող ապահովել, ավելին՝ շարունակվում է ՀՆԱ-ի կրճատման քաղաքականությունը: Հետևաբար ԲՀԿ-ն հստակ դեմ է քվեարկելու նախագծին: Այն տեսակետը, որ բյուջեն առաջընթաց չի կարող ապահովել կիսեց նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Ի դեպ, վերջինս նաև քաղաքական հայտարարություն արեց՝ հորդորելով ընդդիմադիրներին միավորվել և պայքարով փոխել իրավիճակը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայության վրա ուշադրություն դարձրեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նկատելով, որ դա լավագույն խոստովանությունն է, որ այս կառավարությունը վիճակի չէ զարգացնել երկիրը: