24.11.2024
Սահմանին զոհ ունենք
prev Նախորդ նորություն

Հետևել գներին, գույքահարկի համակարգի հիմքում դնել արդարության սկզբունք. Վարչապետի հանձնարարականները

Կառավարության հերթական նիստը նոր հանձնարարականներ բերեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից:

Այդպես, վարչապետը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկեց առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և կամ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում, քանզի առջևում ամանորյա տոներն են.

«Մեր առաջարկությունը հետևալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսվարողի շահն ապահովեք, միջամտում ենք միայն այն դեպքում, երբ որ հասկանում ենք, որ դա գերիշխող է, որպեսզի բեռ չդառնա բիզնեսի համար»,-ասաց Կարապետյանը:

Հաջորդ հանձնարարականը վերաբերում էր գույքահարկի համակարգի բարեփոխմանը, որի հիմքում, նրա խոսքով, պետք է դրվի արդարության սկզբունքը և այդ սկզբունքի ներքո պետք է սահմանվեն տնտեսական մեխանիզմները։ Կարեն Կարապետյանը կարևորեց, որ բարեփոխման իրականացումը պետք է լինի փուլային եղանակով՝ հաշվի առնելով իրականացման տեխնիկական հնարավորությունները:

«Հանձնարարում եմ Ֆինանսների նախարարին շահագրգիռ կառույցների հետ միասին քննարկել և ամբողջականացնել գույքահարկի համակարգի բարեփոխումների առաջարկությունները, ինչպես նաև դրանց հիման վրա մշակել և մինչև 2017 հունվարի 31-ը կառավարության աշխատակազմ ներկայացել համապատասխան օրենսդրական նախագիծ»,- հայտարարեց նա: