24.11.2024
Այն, ինչ անում եք Արցախի ներկայացուցչության առաջ, անընդունելի է. Զաքարյանը՝ արցախցիներին
prev Նախորդ նորություն

ՀՀ իշխանությունը պառակտումներ է մտցնում արցախահայության մեջ. Գեղամ Մանուկյան

Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցածը պարզ ցուցանում է, թե այս ամենի թիվ մեկ պատասխանատու Հայաստանի իշխանությունն ինչպես է ստեղծում անիշխանություն, նշանակում իրենից հեռու մեղավորներ, ձեռքերը լվանում պատասխանատվությունից ու նորանոր պառակտումներ մտցնում հանրության, այս անգամ նաև՝ արցախահայության մեջ։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

"Շատ հասկանալի զայրույթի, հարցադրումների հասցեատերն իրականում մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը, որոնց փորձում են փրկել ու սլաքներն այլոց վրա ուղղել նաեւ արցախցիների անունից հանդես եկող ինքնակոչ ջուր պղտորողները։

Իրավիճակը շտկելու պահանջն այլեւս կենսական անհրաժեշտություն է։ Ու պետք է գործել վայրկյան առաջ՝ բացելով բոլոր փակագծերը, իրերը կոչել իրենց անուններով ու փաստերով։

Հապաղելը մահացու վտանգ է պարունակում",- գրել է Մանուկյանը։