24.11.2024
Վնասել են Երասխում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ պաստառը
prev Նախորդ նորություն

Սյունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են Արցախից տեղահանվածների խնդիրները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը, հայտնում է Սյունիքի մարզպետարանը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։



Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման։ Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ: