20.04.2025
Ադրբեջանն անօրինական եւ անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի. Գևորգյան
prev Նախորդ նորություն

Վնասել են Երասխում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ պաստառը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:


Ժամը 01:00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին է ահազանգել Ռուսաստանի Դաշնության զորքերի սահմանապահը և հայտնել է, որ ժամը 22:50-ի սահմաններում 6 հոգի դանակով վնասել են Երասխ գյուղի Կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները, ապա կարմիր գույնի չինական արտադրության ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ դեպի Երևանի ուղղությամբ: 


Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվել է, որ վնասել են Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ պաստառը:


 Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
 

Սյունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են Արցախից տեղահանվածների խնդիրները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար