24.11.2024
Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Մինասյանը մեղադրվում է փողերի լվացման համար
prev Նախորդ նորություն

Ուսուցիչը մասնագիտություն չէ, կոչո՛ւմ է, առաքելություն. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ, որում նշված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Ուսուցիչը մասնագիտություն չէ, կոչո՛ւմ է, առաքելություն, որը մեծ նվիրում է պահանջում: Հենց այդ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելն է իրավագիտակից քաղաքացու կերտման և պետության կայացման հիմնաքարը։

Կոչման կրման և այդ պատասխանատու առաքելության անխափան իրականացման համար կարևոր է ուսուցչի իրավունքների պաշտպանությունը, որը պետք է իրականացվի մեծ գիտակցմամբ և հարգանքով։

Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է գործադրի առավելագույն ջանքեր ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար:

Կրկին շնորհավորում եմ մեր հարգարժան ուսուցիչներին, մաղթում առողջություն և ամենայն բարիք»: