24.11.2024
ՀՀ նախկին պաշտպանության նախարարը ազդարարել է նոր քաղաքական շարժում ձևավորելու մասին
prev Նախորդ նորություն

Գերմանիայի կանցլերն Ալիևին հայտնել է ռազմական ուժի կիրառման անընդունելիության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Կրիստիանե Հոֆմանը:


«Կանցլեր Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը վճռականորեն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, և իրավիճակի` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը»,- ասել է նա:


ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, Հոֆմանի խոսքով, վայելում են դաշնային կառավարության լիարժեք աջակցությունը:


«Կանցլերն ընդգծել է ԼՂ-ում իրավիճակի և դրա զարգացման հարցում հնարավոր առավելագույն թափանցիկության կարևորությունը»,- ասել է Հոֆմանը:


Վերջինիս պնդմամբ` Շոլցը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ առաքելության այցը ԼՂ դրական քայլ է, որը պետք է զարգացնել: