12.10.2024
Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը կնվազեցվեն. Կարեն Թամազյան

Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հիմնական ուղղությունները երեքն են. առաջինը` գործարքը հիմնավորող թղթային եղանակով դուրս գրվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրելու ամրագրումը, երկրորդը` փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հարկային հսկողության գործիքակազմի արդյունավետության բարձրացումն ու պատասխանատվության ամրագրումը եւ վերջինը` գույքի վարձակալության գործարքներ իրականացնող, սակայն հարկերը չհայտարարագրող ֆիզիկական անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցների սահմանումը: Այս մասին հոկտեմբերի 3-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ժամանակ:


Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Զեկուցողը նշել է, որ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաեւ ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով:


«Հաշվի առնելով հարկային մարմնին բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման անհրաժեշտությունը` դեռեւս թղթային եղանակով կազմվող հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումը եւ դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը նույնպես կկատարվի էլեկտրոնային եղանակով: Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու դեպքում կսահմանվի տուգանք` այդ ապրանքների ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կկազմի ապրանքների ձեռքբերման գնի 50 տոկոսի չափ»,- նշել է ՊԵԿ փոխնախագահն ու հավելել, որ պատասխանատվություն կսահմանվի նաեւ այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստանա պետական գրանցում:


Կարեն Թամազյանի հավաստմամբ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը` իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարությունը, կարգավորել ապրանքների ձեռքբերման փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը, դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով, խրախուսել գույքի վարձակալության հանձնելու պայմանագրի գրանցումը, որի արդյունքում կնվազի գույքի վարձակալության ոլորտում առկա ստվերը:


Օրենքի նախագծի ընդունման պարագայում կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից:


Հարակից զեկույցով հանդես է եկել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա տեղեկացրել է խորհրդարանականներին, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ են առաջադրվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ