9.09.2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ֆինաջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ
prev Նախորդ նորություն

Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:


Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված ևս մեկ բանաձևի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան և էթնիկ զտումների քաղաքականությունը:


Նա բարձր է գնահատել սեպտեմբերի 28-ին Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի սկզբունքային ելույթը, որտեղ բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, կոչ է արվել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով:


Հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վերաբերող հումանիտար խնդիրներ: Կիպրոսցի խորհրդարանականները նշել են, որ համերաշխության նշանաբանով են առաջնորդվում Հայաստանի հանդեպ և պատրաստ են հնարավորինս աջակցելու: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն և խաղաղասիրությամբ ևս նման են, ուստի մեկը մյուսի ցավի հանդեպ առավել զգայուն են:


Հանդիպմանը քննարկվել են նաև օրենսդիր մարմինների երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք կարևորելով խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կարևոր դերակատարությունը:


 


 

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ԱԳՆ-ի
09.09.2024
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր