23.11.2024
Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին
prev Նախորդ նորություն

Արցախից տեղահանվածների մասնակցության համար երկարաձգվում է քննիչների ընդունելության ժամկետը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մասնակցության հնարավորության ստեղծման նպատակով ՀՀ քննչական կոմիտեն երկարաձգում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի դիմումների ընդունելության ժամկետը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։


«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթ։


Մրցույթին մասնակցելու համար դիմումները և պահանջվող փատաթղթերը ներկայացվելու վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 29-ը, իսկ գրավոր քննության անցկացման օր էր նշանակվել 2023թ. հոկտեմբերի 11-ը։


Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, իսկ գրավոր քննության անցկացման օրը տեղափոխել 2023թ. հոկտեմբերի 24-ը, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցները, որոնց տվյալները բավարարում են ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան դիմելու, մասնակցելու մրցույթին և համալրելու ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի շարքերը։


«Դիմորդներին ներկայացվող պահանջների, անհրաժեշտ փաստաթղթերի, մրցույթի ընթացակարգի, ժամանակացույցի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից, նշված հղումով՝ https://www.investigative.am/news/view/haytararutyun-inqnavar-pashtonner1.html


Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝


ք.Երևան, Մամիկոնյանց 46/5,


հեռ․՝ /011/ 880-120, /011/ 880-125, /011/ 880-144, /011/ 880-146, /011/ 880-147,


էլ փոստ՝ [email protected] կամ [email protected]»,- ասվում է հայտարարության մեջ: