21.04.2025
Արցախից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում. նախարար
prev Նախորդ նորություն

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվել է

Ազգային կոմիտեն  հայտնում է.


«Սիրելի հայրենակիցներ,


շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։


Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:


Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։


Նկատի առնելով նշվածը՝ այսօր` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է:


Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:


Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն»։


 

Արցախում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն Այրվածքաբանության կենտրոնում է. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար