Ադրբեջանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան. ԵՄ
Այս պահին Ադրբեջանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ չկան, իրավիճակը գնահատվում է, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանալ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի անդամները կոչ էին արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ՝ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված։
«Ցանկացած պատժամիջոցներ ընդունվում են անդամ երկրների կողմից, հիմա գնահատվում է այն ամենը, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում… Այս պահին չկան որոշումներ այն միջոցների վերաբերյալ, որոնք կարող են ձեռնարկվել», - ասել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ՝ անվանելով այն հակաահաբեկչական գործողություն: Մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին Արցախը հանձնվեց թշնամուն:
Ստեփանակերտը և Արցախի մյուս բնակավայրերը ենթարկվել են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության, մարդիկ մինչ այս պահը ապաստարաններում և նկուղներում են, չկա հաց և դեղորայք, Արցախը զրկված է թլեկտրաէներգիայից:
Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ հանդիպում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Վերջնական արդյունք այն դեռ չի տվել:
Պաշտոնապես հայտնի է 200 զոհի և մի քանի հարյուր վիրավորի մասին: Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, հարազատները չեն կարողանում կապ հաստատել նրանց հետ: