14.12.2024
Եվլախում մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել

Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին բերման են ենթարկել, հայտնում է ՌԴ իրավապահ մարմիններից մեկի հավաստի աղբյուրը, գրում է ՌԻԱ Նովոստին։


«Հանցագործության առաջին կասկածյալները բերման են ենթարկվել»,- ասել է նա։


Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են ռուս զինծառայողների մահվան մեջ, հեռացվել է իր պարտականություններից, հավելել է աղբյուրը։


Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին Լեռնային Ղարաբաղում գնդակոծել էին ռուս խաղաղապահների ավտոմեքենան, սպանվել էր զինծառայող։ Տեղում աշխատում են քննիչներ, կապի մեջ են Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազությունները։


Այսօր Իլհամ Ալիեւը զանգահարել է Վլադիմիր Պուտինին եւ ներողություն խնդրել ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Նա նաեւ առաջարկել է դրամական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։ Ալիևն ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի առավելագույնս մանրակրկիտ կերպով, և բոլոր մեղավորները կպատժվեն։