25.11.2024
Միրզոյանն ու Բլինքենը կարճ զրույց են ունեցել
prev Նախորդ նորություն

Կառավարության շենքի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև

Կառավարության շենքի մոտ իրավիճակը լարվել է։ Ցուցարարները սկսել են շշեր նետել ոստիկանների վրա, ինչից հետո իրավապահները սկսել են հետ մղել ակցիայի մասնակիցներին։


Ոստիկանները փորձել են հետ մղել ցուցարարներին, սակայն իրավիճակն ավելի է թեժացել։ Ոստիկանությունը հայտարարել է հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին, սակայն դա էլ չի նպաստել լարվածության նվազեցմանը։ Ցուցարարները վանկարկում էին "Նիկոլ, դավաճան", "Նիկոլ հեռացիր!", "Նիկոլ թուրք":


Իրավապահները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին՝ բարձրախոսներով կոչ անելով չխոչընդոտել ոստիկանության գործողություններին։ Սակայն ցուցարարները խոչընդոտում են իրենց ընկերներին բերման ենթարկելուն, իրավիճակն ավելի է թեժանում։


Ոստիկանները փորձում են բանակցություններ վարել ցուցարարների հետ, սակայն չնայած իրենց մեծ թվին, չի հաջողվում հանդարտեցնել իրավիճակը։ Ցուցարարները շշեր, քարեր և տարբեր առարկաներ են նետում ոստիկանության և կառավարության շենքի ուղղությամբ: Շենքի մի քանի պատուհաններ կոտրված են։