24.11.2024
Անվտանգության խորհրդի նիստ՝ Արցախի նախագահների մասնակցությամբ
prev Նախորդ նորություն

Խնդիրը ոչ թե արցախցին է, բանակցողն է, այլ կոնկրետ ադրբեջանական քմահաճույքները

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

"Փաշինյանական քարոզչությունն ու նրան սատարող արբանյակները հայաստանյան իշխանությանը արդարացնելուն զուգահեռ փորձում են տպավորություն ստեղծել, թե Արցախում պատերազմը կանգնեցնելու արագ հնարավորություն կա, բայց Արցախի իշխանությունը դա չի անում:

Նախ, այն մարդիկ, ովքեր տարբեր ձևերով մասնակիցն են Արցախի թուլացմանը, հայաթափմանն ու հանձնմանը, առհասարակ բարոյական իրավունք չունեն արցախցիներին այս կամ այն հարցի մեջ մեղադրելու:

Երկրորդ, Ադրբեջանը միայն հայտարարություններով է ցույց տալիս, թե պատրաստ է բանակցելու:

Այն, ինչ խոսում ու գրում են Ադրբեջանից ցույց է տալիս, որ էթնիկ զտումներ և Ցեղասպանություն իրականացնելու ճանապարհին Ադրբեջանը փորձում է հնարավորինս անմարդկային և անբարոյական լինել:

Արցախն ինքն է փորձում բանակցել, սակայն ադրբեջանցիների ու նրանց հովանավորների համար, այդ ցանկությունը հստակ չի արտահայտվում:

Խնդիրը ոչ թե արցախցին է, բանակցողն է, այլ կոնկրետ ադրբեջանական քմահաճույքները",- գրել է Աբրահամյանը:


Քիչ առաջ Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։