24.11.2024
Այս փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի. Բեգլարյան
prev Նախորդ նորություն

Այս ծանր պահին Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը. Խանումյան

Երեկ անձամբ կապվել եմ Սամվել Շահրամանյանի հետ և փոխանցել, որ այս ծանր պահին Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել ամբողջ պատասխանատվությունը, վերցնել իշխանությունը և բանակցել Ադրբեջանի հետ։ Այս մասին գրում է Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:


"Շահրամանյանը խոստացել է նախագահական գալուն պես հանդիպել Բաբայանի հետ և քննարկել առաջարկը։ Սակայն, հավանաբար Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ճնշմամբ, նա չգնաց այս քայլին` ասելով, որ իրենք ռուսների միջոցով խոսում են Բաքվի հետ` հրադադարի հասնելու համար։ Նույն առաջարկը փոխանցվել է նաև Արայիկ Հարությունյանի միջոցով, սակայն ապարդյուն։


Ակնհայտ է, որ նախագահների այս ծաղկաբույլը ամբողջովին հանձնում է Արցախը",- գրել է Խանումյանը։