14.10.2024
Իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում

Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը:

Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Ռուսաստանի Դաշնությունը, ով ռազմական ներկայություն ունի Արցախում պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար:

ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին",- գրել է Աբրահամյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ կեսօրին մոտ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի ողջ տարածքով՝ հայտարարելով, որ հակաահաբեկչական գործողություն է իրականացնում: Ստեփանակերտը ռմբակոծվում է, մարդիկ ապաստարաններում, նկուղներում են: Օդային տագնապ է:


 


 

Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը. ՊԲ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ