25.11.2024
Բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից զորակոչը հետաձգելու համար $10 000 կաշառք ստանալու դեպք
prev Նախորդ նորություն

Բացառում ենք ՔՊ հետ համագործակցությունը. Հայկ Մարությանը պայմաններ առաջ քաշեց

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանդես է եկել տեսաուղերձով, ու հայտարարել, որ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում է։


«Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այն, ինչի մասին հայտարարում եմ, հաստատվել է ԱԱԿ մեր նորընտիր ֆրակցիայի նիստում՝ միաձայն քվեարկությամբ»,- հայտարարել է Հայկ Մարությանը։


Նա նաև քաղաքապետի պաշտոնը ստանձնելու երկու տարբերակ է առաջարկել։


Առաջինը՝ Երևանի ավագանի անցած քաղաքական ուժերը իրեն են ընտրում Երևանի քաղաքապետ.


"Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր առաջարկը հետեւյալն է.  քանի որ մեր ուժը այս 4-ից առաջին տեղն է գրավել, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է, եւ մնացած 3 քաղաքական ուժերը առանց որեւէ կոալիցիաներ կազմելու, առանց որեւէ ստվերային պայմանավորվածությունների եւ նախապայմանների գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:


Իսկ ինչու, որովհետեւ մենք ունենք քաղաքական ու գաղափարական տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե՛ մեր ընտրողների նկատմամբ, թե՛ մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա եւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել՞,- ասել է Մարությանը:


Երկրորդ տարբերակն այն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով այս երեք ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում իրենց տարբերակին, ապա իրենք կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների եւ թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը:


Մանրամասները՝ տեսաուղերձում: