25.11.2024
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
prev Նախորդ նորություն

Շրջանառության մեջ են հուշանվերային «թղթադրամներ». զգուշացում ԿԲ-ից

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Այդ մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։


«Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը:


Նշված հուշանվերային «թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։


Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։


Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետու­թյան թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայ­նու­­թյունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրա­կան չափերից առնվազն 25 տոկոսով»:


Հուշանվերային «թղթադրամը» և ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամից զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով.


20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև Կենտրոնական բանկի յութուբյան էջում».-նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում։