2.09.2024
Ժամը 14:00-ի դրությամբ ընտրել է ըտրողների ընդամենը 13.92 տոկոսը
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:

Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:

Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ:
Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Քվեարկությունն ավարտվեց. որքան ընտրող է քվեարկել
Հաջորդ նորություն next