27.11.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Դա միակ գաղափարը չէ. Փաշինյանն արձագանքեց Էրդողանի առաջարկին

Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել դրանցից մեկը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել՝ իր, Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլյամ Ալիևի մասնակցությամբ:


"Դա միակ գաղափարը չէ: Մենք պետք է ամբողջության մեջ նայենք հարցին",- ասաց Փաշինյանը:


Նա նշեց, որ խաղաղության օրակարգն է Հայաստանի առաջնահերթությունը և ամեն ինչ անում են, որ մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը:


"Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում խորացող ծայրահեղ հումանիտար ճգնաժամը բացասաբար է ազդում բանակցությունների վրա",- ասաց Փաշինյանը:


Վարչապետը նշեց նաև, որ վստահ չէ, որ Բաքվում իրական կամք կա այդ բանակցությունները շարունակել:


Նշենք, որ այսօր Երևանը ավագանի է ընտրում: Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ քվեարկեց: