Երևանը քաղաքապետ է ընտրում:
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններն են: Առավոտյան ժամը 08:00-ին բացվել են բոլոր 475 ընտրատեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:
Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք:
Այդ ուժերն են՝
«Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նորայր Նորիկյան),
«Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Վիկտոր Մնացականյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նելլի Հարությունյան),
Հայաստանի Եվրոպական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Հայկ Մարության),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան),
«Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Երվանդ Թարվերդյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Դավիթ Խաժակյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն Պետրոսյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան),
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք / «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ/ (քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան):
Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական՝ երեք կազմակերպություն: