16.06.2025
Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է 11-ամյա Էրիկ Ներսիսյանին
prev Նախորդ նորություն

Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Բելառուսի ԿԸՀ նախագահին ուղեկցել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։


Հյուրերին ընդունել են ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։


Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահը Հայաստան է այցելել Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման հրավերով։ Իգոր Կարպենկոն կարևորել է ՀՀ ԿԸՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները և ՀՀ ԿԸՀ նախագահին հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։


Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունները դիտարկելու հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար։


 


 

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան