26.04.2025
Նախագահը լիահույս է, որ Հայաստանի և Նիկարագուայի միջև հարաբերությունները կամրապնդվեն
prev Նախորդ նորություն

ԲԴԽ նախագահը և Իրանի դեսպանն անդրադարձել են դատական իշխանությունների միջև կապին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին:


ԲԴ-ից հայտնում են, որ ԲԴԽ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության վերաբերյալ հացերին:


Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:


 


 


 

Արցախից ՀՀ տեղափոխվող երիտասարդները զինծառայողներ չեն. Արցախի տեղեկատվական շտաբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար