24.04.2025
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանը ներառվել է «Миротворец» բազայի մեջ

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ներառվել է ուկրաինական  «Миротворец» բազայի մեջ:


Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Հարությունյանը մեղսակից է ճանաչվել «Ուկրաինայի և նրա քաղաքացիների դեմ Ռուսաստանի կառավարության հանցագործություններին՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը և Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնահռչակման որոշումներին բացահայտ աջակցության պատճառով»։


Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահն է եղել 2020 թվականի մայիսի 21-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը։ Հրաժարականից հետո հանրապետության խորհրդարանը նախագահ ընտրեց նախկին պետնախարար Սամվել Շախրամանյանին։

Երևանյան տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար