24.11.2024
Որևէ այդպիսի միջանցք նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բայրամովին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը համաձայնել է Լաչինի ճանապարհի և Աղդամի ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը. ԱԳՆ

Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է Լաչինի ճանապարհի և Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։


«Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է այս երկու ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը։ Ադրբեջանական կողմը պատրաստ է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Աղդամ (Ակնա)-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ»,- ասել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառներով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի հարևանությամբ։


Այս տարվա հունիսին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական սադրանքից հետո Ադրբեջանն արգելեց մարդասիրական ուղևորափոխադրումներն ու բոլոր տեսակի բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով, ինչը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կտրուկ վատթարացման։


Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ մարդասիրական օգնություն է ուղարկում Արցախ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահները այն կտեղափոխեն Արցախ։ Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։