10.10.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին
prev Նախորդ նորություն

Ցանկացած ներկրվող բժշկական սարք իր հետ պետք է ունենա ծագման սերտիֆիկատ

Սա շատ կարեւոր փոփոխություն է, որ կատարում ենք օրենքում: Փոփոխության ընդունմամբ կամրագրվի, որ ցանկացած ներկրվող բժշկական սարք իր հետ պետք է ունենա ծագման սերտիֆիկատ եւ արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագիր: Այս մասին ասել է պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ հարցը վերաբերում է պետպատվերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայություններին:


Առաջարկվում է օրենքը լրացնել նոր կետերով, սահմանել, որ ներպատվաստվող բժշկական արտադրատեսակներ են այն ինվազիվ բժշկական արտադրատեսակները, այդ թվում՝ մասամբ կամ ամբողջությամբ օրգանիզմում ներծծվող, որոնք վիրաբուժական միջամտության միջոցով ամբողջությամբ ներմուծվում են մարդու մարմին կամ փոխարինում են էպիթելային մակերեսը կամ աչքի մակերեսը, եւ որոնք վիրաբուժական ընթացակարգից հետո մնում են ներմուծման տեղում, ինչպես նաեւ այն բժշկական արտադրատեսակները, որոնք վիրաբուժական միջամտության միջոցով մասամբ ներմուծվում են մարդու մարմին եւ որոնք վիրաբուժական ընթացակարգից հետո ավելի քան 30 օր մնում են ներմուծման տեղում:


Մեկ այլ լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների ձեռքբերումն իրականացվում է արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագրի (ավտարիզացիոն նամակի) եւ ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:


Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կունենանք որակի երաշխիքային ապահովություն՝ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մատուցվող նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների ժամանակ օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակների համար, կբացառվի կրկնակի վիրահատությունների առաջացման անհրաժեշտությունը, ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակները կունենան նույնականացվելու հնարավորություն, դրանց համար պետության կատարած ծախսերը կլինեն նպատակային եւ արդյունավետ:


Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:


Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:


Մինչեւ երկու ամսով հետաձգվել է Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային առողջապահության մասին» օրենքների նախագծերի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթներով:

Ինչ նվեր է տարել Աննա Հակոբյանը Ուկրաինային
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները