10.10.2024
Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի եւ կատարած աշխատանքի համար: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել հարաբերությունները եւ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:


Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը: Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը՝ նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ կապերը կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել:


ԱԺ նախագահի տեղակալը դեսպանի խնդրանքով ներկայացրել է իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Լեռնային Ղարաբաղում:


 


 

«Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն»-ն առաջադրել է Սամվել Շահրամանյանի թեկնածությունը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները