Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը ՌԴ-ում է
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովի հրավերով Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին։
Գագաթնաժողովը նվիրված էր աշխարհի խոշորագույն երկրներում տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների զարգացմանը։
Գագաթնաժողովի ընթացքում Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարբեր երկրների քաղաքների քաղաքապետերը, նախարարները, տրանսպորտի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները ներկայացրել են տրանսպորտի ոլորտում լավագույն համաշխարհային փորձը։
Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվել են պանելային և կլոր սեղան-քննարկումներով, որտեղ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները, թվային ցուցանիշները, տեսլականն ու ապագայի ծրագրերը։
Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից 60 երկրների ներկայացուցիչները շրջայց են կատարել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և Էլ․ հավաքակայաններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, վագոնային պարկին, ինչպես նաև 1935 թվականին արտադրված և մինչ այժմ շահագործվող շարժակազմերի աշխատանքներին։