24.11.2024
Արարատ Միրզոյանն ու Դունյա Միյատովիչը քննարկել են հումանիտար ճգնաժամը Արցախում
prev Նախորդ նորություն

Ժամանակը սպառվում է. Փարիզի քաղաքապետը Հայաստանում է

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գտնվում է Հայաստանում։ Այդ մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով լուսանկար.


«Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից։ Այս հումանիտար աղետի հետ բախվելով՝ մենք շտապ օգնություն ենք ցուցաբերում նրանց. ժամանակը սպառվում է»,- գրել է Իդալգոն:


Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաների շարասյունը առավոտյան շարժվեց դեպի Կոռնիձորի անցակետ` Արցախ ուղևորվելու նպատակով։