23.11.2024
Թրամփը Քլինթոնի օգտին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի է որակել
prev Նախորդ նորություն

WP. Քերրին կփորձի պայմանավորվել ՌԴ հետ Սիրիայի հարցում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կշարունակի ջանքեր գործադրել Մոսկվայի հետ համաձայնության հասնելու համար սիրիական Հալեպի հիմնախնդրում, չնայած որ շուտով լքում է պաշտոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով:

«Հեռացող պետքարտուղար Ջոն Քերրին աննկարագրելի դիվանագիտական ջանքեր է գործադրում Հալեպի պաշարումը վերացնելու հարցում Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար»,-գրում է թերթը:

Նման ջանքերից են նաև Քերրիի հեռախոսազրույցները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ շաբաթական երկու անգամ, ինչպես նաև դիվանագետների վերջին հանդիպումը Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն կայացավ Պերուում:

Ըստ թերթի, Քերրին մտավախություն ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելով, այնպիսի համաձայնագիր կկնքի Մոսկվայի հետ, որի արդյունքում Վաշինգտոնը «Ասադի կողմից կհայտնվի»: