22.04.2025
Մահացել է Կուբայի հեղեփոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն
prev Նախորդ նորություն

Թրամփը Քլինթոնի օգտին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի է որակել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիոնավոր ընտրողներ իր մրցակից Հիլարի Քլինթոնի օգտին ապօրինաբար են քվեարկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հանրապետական Թրամփն ընտրություններին հաղթել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին՝ հավաքելով ընտրիչների 306 ձայն, ընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն: Միաժամանակ, նա գրեթե 2 մլն քվեաթերթիկով զիջել է Քլինթոնին: Թրամփի հաղթանակը հնարավոր է դարձել քվեարկության ոչ ուղղակի համակարգի շնորհիվ, որի ընթացքում կարեւորը ընտրիչների ձայների մեծամասնությունը ստանալն է:

«Բացի այն, որ ես հաղթեցի ընտրիչների կոլեգիայի ձայներով, ես նաեւ հաղթեցի ժողովրդական քվեարկության ժամանակ, եթե հանենք այն միլիոնավոր մարդկանց ձայները, որոնք ապօրինի են քվեարկել»,- Twitter-ում գրել է Թրամփը:
WP. Քերրին կփորձի պայմանավորվել ՌԴ հետ Սիրիայի հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան