23.11.2024
WP. Քերրին կփորձի պայմանավորվել ՌԴ հետ Սիրիայի հարցում
prev Նախորդ նորություն

Die Welt․ Գերմանիայի կառավարությունը միլիոններ է փոխանցել Քլինթոնների հիմնադրամին

Քլինթոնների ընտանեկան հիմնադրամը դեռ մինչեւ նախընտրական մրցապայքարը բազմիցս իր վրա է սեւեռել ուշադրությունը՝ ամերիկյան լրատվամիջոցներում կար կարծիք, որ քաղաքական գործիչները, պետությունների առաջնորդները ու լոբբիստները կարող էին քլինթոնյան հիմնադրամին նվիրատվություն անելու միջոցով պարզապես «գնել» ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ հանդիպումներ։

Բայց ընտրությունների ընթացքում լրատվական հեղեղում կորավ այն հաղորդագրությունը, որ «Հիմնադրամի հովանավորների շրջանում է նաեւ Գերմանիայի կառավարությունը», գրում է Դենիել Վետցելը Die Welt–ում։ Եվ այսպես, կազմակերպության հրապարակված ցանկում է նաեւ Գերմանիայի Շրջակա միջավայրի նախարարությունը, որը մի քանի միլիոն էր փոխանցել հիմնադրամին։ 2016-ի երրորդ եռամսյակում, այսինքն նախըտրական մրցավազքի ամենաեռուն ժամանակաշրջանում, Քլինթոնների հիմնադրամը մոտ 5 մլն դոլար էր ստացել գերմանացի հարկատուներից։

Որոշ դիտորդներ համարում են, որ այս հանգամանքը բացատրություններ է պահանջում։

«Ինչո՞ւ է Շրջակա միջավայրի նախարարությունը աջակցում ԱՄՆ նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը,- գրում է իրավապաշտպան ու Բունդեսթագի պատգամավոր Վերա Լենգսֆելդը․- Ամենայն հավանականությամբ գերմանացի հարկատուները, իրենք էլ այդ մասին չիմանալով, աջակցել են Հիլարի Քլինթոնի քարոզչությանը»։

Die Welt-ի հարցումին ի պատասխան՝ Գերմանիայի Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ «սովորաբար նախարարությունը հովանավոր չի կանգնում», բայց այս դեպքում խոսքը «Միջազգային կլիմայական նախաձեռնության շրջանակում ֆինանսավորման մասին է։ Գումարը հատկացվել է «Արեւելյան Աֆրիկայում անտառների ու բնական լանդշաֆտների վերականգնմանն աջակցելու նապատակով»։

Բացի դրանից, Գերմանիայի կառավարությունը Քլինթոնների հիմնադրամի գործընկերն է եղել նաեւ Հնդկաստանում, Քենիայում, Մեքսիկայում, Սալվադորում, Վիետնամում, Ուգադնայում ու Պերուոում «անտառային էկոհամակարգերի վերականգնման» նախագծի շրջանակում։