10.09.2025
ԼՂ հիմնախնդրի բանակցություններում առաջընթաց չկա. Քոչարյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը պնդելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը

Հայաստանը պնդելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստում անդամ-պետությունները կոնսենսուսի չեն հանգել Հայաստանի թեկնածուի շուրջ: Եվ որոշվել է հարցի քննարկումը հետաձգել մինչ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովը:

Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ ԳՇ նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը:

«Մենք պնդելու ենք մեր թեկնածուի հաստատումը և կարծում ենք, որ ռոտաացիոն սկզբունքը պետք է կյանքի կոչվի ըստ ռուսերեն այբուբենի հաջորդականության, որով հաջորդը Հայաստանն է: Այդ հարցը կլուծվի դեկտեմբերին»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Հայաստանին հաջողվել է Պակիստանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը օրակարգից դուրս բերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան