24.11.2024
Հայաստանը պնդելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակումը
prev Նախորդ նորություն

Հայաստանին հաջողվել է Պակիստանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը օրակարգից դուրս բերել

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ջանքերով հաջողվել է Խորհրդի նիստի օրակարգից դուրս բերել Պակիստանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Այս մասին գրում է ArmInfo-ն` հղում անելով ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովին:

Վերջինս տեղեկացրել է, որ այդ հարցի կապակցությամբ նամակով դիմել է ՌԴ Պետական Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինինն .

«Նամակում ես պարզաբանել եմ հայկական պատվիրակության դիրքորոշումը: Մասնավորապես այն, որ Պակիստանը, ինչպես և Սաուդյան Արաբիան միակն են, որ մինչ օրս չեն ճանաչել ՀՀ անկախությունը, իսկ բացի այդ Պակիստանը միակողմանի սատարում է ղարաբաղյան շուրջ հակամարտության կարգավորման Ադրբեջանի դիրքորոշումը, որը հակասում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ՝ ՀԱՊԿ մոտեցումներից: Այդ քաղաքականության դրսևորումն էլ ապրիլյան պատերազմի օրերին Իսլամաբադի աջակցությունն էր Բաքվի միլիտարիստական գործողություններին»,- նշել է ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ նամակը քննարկվել է և որոշում է կայացվել հարցը չներառել վաղը կայանալիք Խորհրդի նիստի օրակարգում: