11.09.2026
ՀՀ իշխանությունը շունչը պահած սպասում է, թե երբ արցախցին կդադարեցնի պայքարը. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Աղդամի ճանապարհը դառնալու է ձերբակալությունների վայր. ադրբեջանագետ

Նյութեր են հրապարակվում, որ ադրբեջանցիները բավականին մեծ բանտ են փորձում կառուցել Աղդամում։ Այս մասին Տելեգրամյան իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։


«Եթե մեր իշխանությունները գործեին խելամիտ ու արագ, Ադրբեջանի արածները մենք կարող էինք օգտագործել հենց նրանց դեմ, որովհետև Ադրբեջանն այս պահին ստեղծել է մի իրավիճակ, որն ապացուցում է, որ այդ մարդիկ չեն կարող անվտանգ ու խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում: Ենթադրենք՝ ընդունեցին Ադրբեջանի քաղաքացիություն, մտնելու են ձերբակալեն հազարավոր տղամարդկանց՝ որպես պատերազմի հանցագործներ ու տանեն Բաքու, ո՞վ է նրանց պաշտպանությունն ապահովելու:


րբ դու գնում ու ճանաչում ես Արցախն Ադրբեջանի մաս՝ առանց ապահովելու միջազգային բավարար ներկայացվածություն, դու գործիք ես տալիս Ադրբեջանին նման կերպ վարվելու: Միևնույն ժամանակ Ադրբեջանն է մեր ձեռքին գործիք տալիս. ասում էին՝ Աղդամի ճանապարհով մենք ձեզ հաց կտանք, բայց Լաչինի ճանապարհից մարդ են ձերբակալում:


Սրանից պարզ չէ՞, որ Աղդամի ճանապարհը դառնալու է ձերբակալությունների վայր: Տարբեր նյութեր են հրապարակվում, որ իրենք բավականին մեծ բանտ են փորձում կառուցել Աղդամում, իհարկե սա դեռ պաշտոնական չէ, բայց տարբեր աղբյուրներ նման նյութեր հրապարակում են», - գրել է նա:


 


 


 

Ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք. Արմեն Աշոտյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ