25.11.2024
Կա հավանականություն, որ սցենարը կզարգանա «կհանդիպենք ցեղասպանությունից հետո» ձևակերպմամբ
prev Նախորդ նորություն

Տոնոյանը ակնհայտորեն չի մտնում անձնական դաշտ, փորձում է թույլ չտալ սիրողական քննարկումներ

ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը այսպես կոչված քննիչ հանձնաժողովում իր ելույթը կառուցել է բացառապես ռազմական բաղադրիչի վրա շեշտը դնելով: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ու շարունակում.


"Տոնոյանը ակնհայտորեն չի մտնում անձնական դաշտ, փորձում է թույլ չտալ ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի քննարկումներ: Կարծում եմ դա ճիշտ գործելաոճ է: Ի հակադրություն դրա՝ հարցեր տվողներն, ունենալով նախապես արդեն կայացած «դատավճռի» որոշումը, փորձում են հանդես գալ ուղղորդող հարցադրումներով՝ փոխելով խնդրի քննարկման բուն էությունը: Կարծում եմ՝ Տոնոյանից հսկայական ջանք է պահանջվում դա թույլ չտալու համար:


Ակնհայտ է, որ այդ «քննիչ հանձնաժողովը» Փաշինյանն ու նրա թիմը փորձում են դարձնել քաղաքական խաղերի, «ինքնամաքրման» գործընթացի մի կարևոր գործիք: Այստեղ նպատակ չկա հասկանալու սխալները, ավելին՝ չկրկնելու դրանք: Իրականում այդ ամենը վաղ թե ուշ իրենց դեմ է դուրս գալու: Նաև կասեմ, որ այս թեմայի վերաբերյալ հրապարակային քննարկումը վստահորեն չի ավելացնում Հայաստանի պաշտպանվածության մակարդակը, ճիշտ հակառակը՝ ամեն անզգույշ խոսք հակառակորդն ուղղելու է մեր դեմ",- գրել է նա: