24.11.2024
Ի՞նչ անել` ազգ մնալու համար. Արմեն Աշոտյան
prev Նախորդ նորություն

Եթե Նիկոլը չի կարողանում, ապա դա չի նշանակում, որ պայքարել ու տունը փրկել հնարավոր չէ

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.


«Գողերը մտել են տուն և պատանդ վերցրել ընտանիքի փոքրիկին: Պահանջում է տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային: Չեն թաքցնում, որ հետո անցնելու են մյուսներին: 

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել գողերին, թույլ տալ, որ ուտեն նրան: «Այլ ճար չկա», - ասում է նա:

Փաշինյանը նաև ավելացնում է, որ փոքրին հանձնելուց հետո երաշխիք չկա, որ գողերը կհանգստանան ու ամբողջ տունը չեն վերցնի, տնեցիներին սրի չեն քաշի: Բայց ամեն դեպքում, ասում է նա, պետք է տան փոքր երեխային հանձնենք գողերին՝ «միջազգային մեխանիզմների ներքո»:

Հարցի բարոյական կողմը մի կողմ թողած՝ նկատենք, որ այդ քաղաքականությունը հանցավոր է և ապահովում է 100-տոկոսանոց ոչնչացում ամբողջ տան և ընտանիքի բոլոր անդամների համար: Ուստի՝ տան փոքրի համար պայքարը նույնն է ինչ ամբողջ տան համար պայքարելը: Եթե Նիկոլը չի կարողանում, ապա դա չի նշանակում, որ պայքարել ու տունը փրկել հնարավոր չէ: Հնարավո՛ր է: Ես համոզված եմ, որ հնարավոր է»,- գրել է Թևանյանը: