24.11.2024
Անձնական բարեկեցության համար համաձայնել են պետական դավաճանություն գործել. Ջուլֆալակյան
prev Նախորդ նորություն

Եթե Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությանը գնահատական չի տրվում, մնացյալը թատրոն է

Պետության ղեկավարը պետք է որոշում կայացնի, կառավարչական այլ ֆունկցիաներ իրականացնի, այլ ոչ թե նստացույց բեմադրի։ Այս մասին գրում է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

"Նստացույցը սեփական անկարողության ցուցադրություն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից։ Բայց եթե այդ քայլին գնացել ես, ուրեմն պետք է ճիշտ հասցեատիրոջ դիմես և հստակ գնահատականներ տաս։ Միջազգային հանրությունն իր դիրքորոշումը ցույց է տալիս՝ ելնելով ՀՀ ղեկավարի դիրքորոշումից։

Նիկոլ Փաշինյանն Արցախը (Լաչինի միջանքցն էլ հետը) ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ հնարավորություն տալով Ալիևին պաշարել Արցախը և դեն նետել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը։

Եթե Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությանը գնահատական չի տրվում, այլ ընտրվում է վերացական միջազգային հանրությանը դիմելու «ծայրահեղ» տարբերակը, ապա դա թատրոն է, այն էլ՝ էժանագին թատրոն",- գրել է Թևանյանը։